Բարի՞, թե՞ Աստված , Ջոն Բիվեր

Բարի՞, թե՞ Աստված 

Ուսուցիչ.: Ջոն Բիվեր 


Ինչո՞ւ բարին առանց Աստծո բավական չէ:
Եթե ինչ-որ բան բարի է, դա պետք է որ Աստծուց լինի, այնպես չէ՞։
Մեր օրերում «բարի» և «Աստված» բառերը կարծես հոմանիշներ են դարձել։ Մենք հավատում ենք, որ այն, ինչ ընդհանուր առմամբ բարի է համարվում, պետք է որ համապատասխանի Աստծո կամքին։ Առատաձեռնությունը, խոնարհությունը, արդարությունը բարի են։ Եսասիրությունը, ամբարտավանությունը, դաժանությունը չար են։ Թվում է՝ այս տարբերակումը շատ հասարակ է։
Բայց մի՞թե ամեն ինչ այդքան պարզ է։ Եթե բարին այդ աստիճան ակնհայտ է, ինչո՞ւ է Աստվածաշունչն ասում, որ մեզ զանազանություն է հարկավոր՝ այն ճանաչելու համար։
«Բարի՞, թե՞ Աստված» գիրքը՝ հերթական ուղերձը չէ այն մասին, թե ինչպես ինքներդ լուծեք ձեր խնդիրները։ Այս գիրքը պարզապես չի խնդրի ձեզ փոխել ձեր վարքը. այն կանի ավելին։ Այն կտա ձեզ կարողություն, որով դուք կարող եք վարվել Աստծո հետ այնպիսի մակարդակի վրա, որը կփոխի ձեր կյանքի ամեն մի բնագավառը։

Unknown

Phasellus facilisis convallis metus, ut imperdiet augue auctor nec. Duis at velit id augue lobortis porta. Sed varius, enim accumsan aliquam tincidunt, tortor urna vulputate quam, eget finibus urna est in augue.

Комментариев нет:

Отправить комментарий